Սիլվեստր Ստալոնեն գնում է Կաննի կինոփառատոն. Ներկայացվելու է «Ռեմբո V»-ը

Սիլվեստր Ստալոնեն գնում է Կաննի կինոփառատոն. Ներկայացվելու է «Ռեմբո V»-ը

Ամերիկացի կինոդերասան Սիլվեստր Ստալոնեն մտադիր է այցելել Կաննի 72-րդ կինոփառատոն, որտեղ ներկայացնելու է «Ռեմբո V»-ը: Վիետնամի պատերազմի վետերան Ջոն Ռեմբոյի մասին ֆիլմաշարի հերթական մասի նկարահանումները ավարտվել են մի քանի ամիս առաջ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Ստալոնեն մտադիր է ներկա լինելու մայիսի քսանչորսին կայանալիք ցուցադրությանը: Հայտնի է դարձել նաեւ, որ դերասանն այս աշնանը կվերադառնա կինոէկրաններ: