Նիկոլաս Մադուրոն կարգադրել է պատժել ապստամբ զինվորականներին

Նիկոլաս Մադուրոն կարգադրել է պատժել ապստամբ զինվորականներին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է սանկցիաներ կիրառել ու պատժել այն զինվորականներին, ովքեր ապստամբել են իշխանության դեմ ու միացել ընդդիմությանը՝ ապստամբական ելույթների ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Այսպես, ըստ հրահարնգի, այդ զինվորականներին սպառնում է կամ աստիճանի իջեցում, կամ աստիճանազրկում: Ոնանք էլ կարտաքսվեն զինվորականության շարքերից: Ընդհանուր առմամբ տույժի կենթարկվի 54 զինվորական, որոնց շարքերում կա նաեւ գնդապետ, փոխգնդապետ, կապիտաններ, մայորներ, լեյտենանտներ: