Պետք է միավորվել՝ ԼՂ-ում արյունահեղությունը կանխելու համար․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Պետք է միավորվել՝ ԼՂ-ում արյունահեղությունը կանխելու համար․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած վերջին արյունալի իրադարձությունները, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։

Այս մասին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։
Նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունների հետևանքով հարյուրավոր ղարաբազցիների տեղանահվել և դարձել են տարագիր։

Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և զինամթերք սահմանին կուտակելուց հետո որոշեց լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկել, ոչ ոք չի կարող հավատալ, որ այդ գործողությունը կանխամտածված չի եղել, ընդգծել է Կոլոնան։

Նա կոչ է արել գործընկերներին միավորել ջանքերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու համար՝ հարգելով իրենց հողում ԼՂ հայ բնակիչների անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հատկապես ուշադրություն է հրավիրել ԼՂ-ում ստեղծված մարդասիրական ճգնաժամի վրա, հորդորելով լուրջ քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքափոման ուղղությամբ։

Նրա խոսքով, ոչ մեկը կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին՝ դա ընդունել և ճանաչել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։