Վարչապետը՝ էլեկտրոմոբիլների ներկրման մասին

Վարչապետը՝ էլեկտրոմոբիլների ներկրման մասին
Նիկոլ Փաշինյան

«Եթե այսօր էլեկտրական շարժիչով ավտոմեքենա չի ներմուծվում եւ չներմուծման պատճառն այն չի, որ ավելացված արժեքի հարկով հարկվում է, այլ ենթակառուցվածքն է բացակայում կամ մատչելի չի կամ մտածելակերպի հարց կա, որ չաշխատող տարբերակ է, դրա համար չի ներմուծվում, ու մենք հիմա ազատում ենք ավելացված արժեքի հարկից չախտորոշելով իրավիճակը, մենք ըստ էության ռիսկ ենք առաջացնում, որ վաղը ունենալու ենք քիչ հարկային եկամուտներ»:

Այս մասին այսօր կառավարությունում նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա դեմ էր օրինագծին, եւ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ձայն տվեց Ջանջուղազյանին, կատակով ասաց. «Վերջին խոսքը, պարոն Ջաջուղազյանին, որպես մեղադրյալ»:

Ջանջուղազյանը նշեց, որ պետք է նաեւ հաշվարկի արվի նաեւ հետագայում այդ ավտոմեքենաների շարժիչների ուտիլիզացիայի ծախսերի առումով:

Վարչապետը արձագանքեց․ «Ասում ենք՝ էս 2 տարին քանի հարկային արտոնություն կա, ներկրեք, որովհետեւ եթե դա հետո դառնա մտածողության փոփոխություն, մենք 20 տոկոս ԱԱՀ-ն հարկելու ենք եւ ձեր մտահոգությունները փարատվելու են:

Եթե մենք այսօր ունենք 10 էլեկտրամոբիլ եւ 50 հազար դոլարի հարկ ենք գեներացնում, եթե 2 տարվա ընթացքում պետք է հասնենք նրան, որ տարեկան 200 էլեկտրամոբիլ ներկրվի, հետագայում մենք հետ ենք բերելու այն գումարը, որն այսօր կորցնում ենք: Իսկ եթե չի աշխատում, եթե շարունակելու են չբերել, պետք է մտածենք՝ ինչ անենք»,-ասաց Փաշինյանը: