ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստյեն Նիլսենը հրաժարական է տվել։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։

Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նիլսենին ծառայության համար եւ տեղեկացրել, որ ժամանակավորապես ներքին անվտանգության նախարարի պարտականությունները կկատարի Քեյվին Մակելինենը։