Կուզեի՝ Մանվել Գրիգորյանին շուտ թողեին, հասներ իր թոռներին ու երեխաներին․ Դոն Պիպո․տեսանյութ

Կուզեի՝ Մանվել Գրիգորյանին շուտ թողեին, հասներ իր թոռներին ու երեխաներին․ Դոն Պիպո․տեսանյութ

«Ով ա ասել, որ մենք թշնամիներ ենք եղել, ես էդ լրագրողներից եմ լսում»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչպիսի՞ն է մթնոլորտը Էջմիածնում հիմա, երբ գեներալ Մանվել Գրիգորյանը,  կալանավորված է, ասաց հայտնի գործարար, հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն։ Հիշեցնենք, որ նա հակամարտություններ ուներ Մանվել Գրիգորյանի հետ։

«Իսկականից մենք թշնամական ոչ մի հարաբերություններ չենք ունեցել, ես պարզաբանեմ, որ դուք իմանաք։ Էդ շատ հետաքրքիր հարց տվեցիք, ուրմեն մարդու չարությունն ու բարությունը սահմաններ չունի։ Մենք ընդհանրապես ընդդեմ Մանվել Գրիգորյանի ոչ մի թշնամանք չունենք։ Երևի Դուք զգացած կլինեք, որ նրա ընտանիքի անդամներին, նրա թոռներին, նրա երեխաներին չկա մեկը, որ վիրավորած լինի, չկա մեկը, որ վատ խոսք ասած լինի։ Մենք դրա համար երկար աշխատանք ենք արել, որ նրա ընտանիքի անդամներին ընդհանրապես ոչ ոք չվիրավորի, որովհետև դա հարիր չի մարդուն, երբ մեկի հայրը նստած ա, և նրա թոռներին ու երեխաներին կարան վիրավորեն։ Դա մեր հանձնարարությամբ չի եղել, դա մեր հորդորն է եղել ժողովրդին, մեր ընկերներին։ Լիքը մարդիք են եղել վրդովված, ասել ենք, որ հանկարծ չնվաստացնեք, չվիրավորեք, որովհետև չի կարելի։ Համենայնդեպս Մանվել Գրիգորյանն իր բոլոր սխալների հետ մեկտեղ անցած ճանապարհ ունի։ Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մի օր շուտ թողեին, հասներ իր թոռներին, ընտանիքին։ Ես անձամբ իրեն Աստվածաշունչ կնվիրեի, որ ինքը Աստծու գիտությունը հասկանա, որ չկա մի մարդ, որ խախտում ա Աստծու գիտությունը, մի օր պատասխան ա տալու»,- ասաց Ասատրյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։