Նույն ճակատագիրը նախատեսել են նաեւ Գեղարվեստի ակադեմիայի համար

Նույն ճակատագիրը նախատեսել են նաեւ Գեղարվեստի ակադեմիայի համար

Էս խունվեյբինների իշխանության մտադրությունը կոնսերվատորիան դուրս հանելու պատմական շենքից, որի պատերն անգամ տասնյակ տարիներ շարունակ  ներծծել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Կոնստանտին Սարաջեւի, Ավետ Տերտերյանի, Գոհար Գասպարյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի երաժտական ստեղծագործության նվիրական հնչյունները, ցույց է տալիս, որ սրանք սրբություն չունեցող անարմատ եւ անառանցք սինլքորների ոհմակ են, որոնք պատկերացում չունեն անգամ, թե ինչ է մշակույթը, հոգեւոր ժառանգությունը եւ հայ երաժշտական դպրոցի ավանդույթի շարունակականությունը, որի պահապանն են հենց այդ կոնսերվատորիայի դահլիճները եւ լսարանները: 

Ընդամենը մեծ փողի հոտ են առել եւ ամեն գնով ուզում են, Վանոյի ասած, իրենց կովի սմբակներով պղծել մեր հոգեւոր տաճարները: Նույն ճակատագիրը նախատեսել են նաեւ Գեղարվեստական ակադեմիայի եւ այլ մշակութային  եւ կրթական հաստատությունների համար:

Սա` ամեն ինչ նույն «սեփական զրոյական կետից սկսելու» նիկոլական մարմաջն է, ում համար ամեն արժեք, պատմությունն ու մշակույթը սկսում են իր իշխանության գալու պահից:

«Մշակութային հեղափոխության» այս անանցյալ խունվեյբինների դեմը պետք է առնել:

Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ