Սանասարյանը ԱԱԾ-ին խորհուրդ է տալիս «մուտիլովկաներով հայտնի մարդկանց» ինֆորմացիա չտալ (տեսանյութ)

Սանասարյանը ԱԱԾ-ին խորհուրդ է տալիս «մուտիլովկաներով հայտնի մարդկանց» ինֆորմացիա չտալ (տեսանյութ)

 

«Ինձ արդեն գերեզման էին դնում էս օրերին։ Բայց ուզում եմ ասել հետևյալը, որ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի անկախութանն ու ազատության, զարգացման համար կռիվ եմ տալու»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայատարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով ՊՎԾ աշխատակիցների ձերբակալման փաստին։

Դիտարկմանը, թե իրեն են մեղադրում, որ տեղյակ է եղել կառուպցիոն գործարքից, Սանասարյանը զարմացավ․ «Ես տեղյակ եմ եղել կոռուպցիոն գործարքի մասի՞ն, հա։ Հիմա ուզում եք, որ ես հաղորդո՞ւմ տամ հանցագործության մասին»։ Այդուհանդերձ, կա՞ կոռուպցիոն գործարք, որի համար էլ, ըստ էության, ձերբակալել են իր աշխատակիցներին, թե՞ ոչ։

«Ուրեմն, հարգելի լրագրողներ, ա) ով էլ լինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն։ բ) Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են։ գ) Էդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի։ դ) Էս պարագայում ԱԱԾ-ի իմ գործընկերներին կոչ եմ անում նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը և որևիցե մուտիլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում պետք է չհայտնվի նման ինֆորմացիա»,-ասաց Սանասարյանը՝ նշելով նաև, որ իրենց լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվականի դերը կատարել։

Մանրամասն՝ տեսանյութում։