Հրաժարվել են արտոնել Մոսկվայում ցույց անելը

Հրաժարվել են արտոնել Մոսկվայում ցույց անելը

Մոսկվայի իշխանությունները հրաժարվել են թույլ տալ Մոսկվայում ցույց անել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, ով նաեւ համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերը։ Մոսկվայի իշխանությունները հայտարարել են, որ մերժում են հանրային միջոցառման արտոնումը, քանի որ «այն կարող է ընկալվել որպես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության, գործակցության եւ անվտանգության պայմանագրի խախտում»։ Հետաքրքրական է այն, որ ցույցի արտոնումը մերժվել է Փաշինյանի մոսկովյան այցից մի քանի օր առաջ։