Վեճ՝ Պետրոս Պետրոսյանի եւ Պավլիկ Մանուկյանի միջեւ. տեսանյութ

Վեճ՝ Պետրոս Պետրոսյանի եւ Պավլիկ Մանուկյանի միջեւ. տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» տասը անդամի գործով նիստը։

Նիստին լեզվակռիվ տեղի ունեցավ դատախազ Պետրոս Պետրոսյանի եւ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի միջեւ։ Այնուհետեւ սկսեցին վիճել նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ու Մանուկյանը։

Դատավորը նախ նախազգուշացում կիրառեց Մանուկյանի նկատմամբ, ապա 15 ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից։

Իսկ թե վեճի պատճառը ո՞րն էր ապակեպատ դահլիճից այս կողմ լսելի եւ հասկանալի չէ։ Նշենք, որ առավոտից սկսած նիստից միայն գոռգռոցներ են լսվում, եւ դատարանը չի կարողանում լուծել խնդիրը, թեպետ լրագրողները դատական կարգադրիչներին տեղյակ պահեցին խնդրի մասին։