Ինչո՞ւ ոչ, համայնքները ավելի լավ կհավաքեն աղբը .Ալբերտ Երիցյան 

Ինչո՞ւ ոչ, համայնքները ավելի լավ կհավաքեն աղբը .Ալբերտ Երիցյան 

Մայրաքաղում աղբահանության ճգնաժամն արդեն ակնհայտ է։
Մինչ արդեն սկսել են հայտարարել, որ փողոցներում փտող աղբը մայրաքաղաքին սպառնում են տիֆով և անգամ ժանտախտով, վերջապես հայտնի դարձավ, թե ինչ լուծում է գտել քաղաքապետարանը՝ աղբահանության խնդիրը հանձնել համայնքներին, ինչպես նախկինում էր։
Իհարկե, ինչպես նախկինում այնքան էլ չի ստացվում, քանի որ նախկինում մայրաքաղաքի համայնքներն ունեին առանձին ավագանի, առանձին բյուջեներ, տեխնիկա։ Իհարկե, քաղաքապետարանն իր գնած 25 աղբահավաք մեքենաները կհատկացնի թաղապետարաններին, այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք կստացվի այնպես, ինչպես նախկինում էր։

Այս հարցերի շուրջ  «Հրապարակը » զրուցել է մայրաքաղաքի ամենահին թաղապետերից մեկի հետ, որի ժամանակ համայանքային աղբահանություն էր իրականացվում,  Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի հետ, ով մշտապես հպարատանում է, որ Երևանի ներկայիս աղբամաններից առաջինն ինքն էր Եվրոպայում  գնել և տեղադրել Արաբկիրում։

Վերջինս աղբի հետ կապված այս որոշումը ճիշտ է համարում․«Հա, ինչ վատ է, որ թող անեն, այդպես ավելի ճիշտ կլինի »,-ասաց Ալբերտ Երիցյանը;

Հարցին, թե, եթե շահույթ հետապնդող կազմակերպությունը չի հասցնում, ինչու պետք է դա կարողանա անել շահույթ չհետապնդող կազմակերպությունը, ասաց․«Ինչի՞ մասին է խոսքը։ Մարդիկ աշխատավարձ կստանան։ Ինչի պարտադիր շահույթ պետք է լինի նոր․․․ ինչի էն ժամանակ շահո՞ւյթ են ունեցել, որ արել են։ Վա՞տ է եղել, ես չգիտեմ՝ իմ ժամանակ շատ լավ է եղել »,-ասաց նա։

Ըստ Ալբերտ Երիցյանի՝  ակնհայտ է, որ քաղաքապետարանը նաև գումարներ կհատկացնի համայնքապետարաններին, քանի համայնքները սեփական բյուջեներ չունեն։
Նա նշեց, որ վերջին 10 տարում շատ քիչ է լինում Հայաստանում, աղբի մասին էլ ասաց, որ, այո, միգուցե լավ չի վիճակը, բայց մեր քաղաքացիներն էլ ամեն ինչ անում են այդ աղբը բազմապատկելու համար։
Ալբերտ Երիցյանին նաև հարց տվեցինք՝ արդյո՞ք այս ամենը չի վկայում այն մասին, որ ոչ մասնագետներն են քաղաքը կառավարում։ Պարոն Երիցյանն այդ կարծիքին չէ, ասում է՝ ինչի՞ մենք բոլորս մասնագե՞տ էինք ծնվել։
Նա նաև այն կարծիքի է, որ վիճակին նպաստում է նաև այն, որ քաղաքում շատ են զբոսաշրջիկները։