«Գազպրոմ Արմենիան» էլ նախազգուշացվեց

«Գազպրոմ Արմենիան» էլ նախազգուշացվեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում կայացրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար նախազգուշացնել՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի համապատասխան մասերը։ Հանձնաժողովն ավելի վաղ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրության նպատակով «Գազպրոմ Արմենիան»-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

Գազամատակարար ընկերության ներկայացուցիչ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ ուշացումը եղել է ՀԾԿՀ-ին արժանահավատ տեղեկություններ տրամադրելու նպատակով։

Հիշեցնենք, որ նույն հանձնաժողովի նիստի ներկայացվեց «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ 10 միլիոն դրամի տուգանք կիրառելու որոշում։ Ընկերության 2018-ի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիտորինգից ու վարչական վարույթի արդյուքներից պարզվել է՝ ջրամատակարար ընկերությունը 154 դեպքում և անգամ խախտել է դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման։