ՍԴ դատավորը առճակատվեց ցուցարարների հետ

ՍԴ դատավորը առճակատվեց ցուցարարների հետ

Մի խումբ քացաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի առջև: Քիչ առաջ առճակատում և քաշքշուկ տեղի ունեցավ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի և ցուցարարների միջև, որի հետևանքով ցուցարարներից մեկը վայր ընկավ: Ցուցարարները պնդում են, որ Գյուլումյանը հրել է խաղաղ ցուցարարին և վաղը դեպքի առթիվ հաղորդում են ներկայացնելու ոստիկանություն: