Ռիշի Սունակը կայցելի Ուկրաինա

Ռիշի Սունակը կայցելի Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մոտ ժամանակներս կայցելի Ուկրաինա։
Այս մասին Sky News-ին հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։ 

Դիվանագետն անվտանգության նկատառումներից ելնելով այցի ժամկետի մասին ստույգ տեղեկություն չի տվել, սակայն ասել է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։

Նշենք, որ անցյալ ամիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակին հրավիրել էր այցելել իր երկիր։