ՊՎԾ-ի գործը շարունակություն կունենա

ՊՎԾ-ի գործը շարունակություն կունենա

Մենք մոտ երկու շաբաթ առաջ գրել էինք, որ կահույքի բիզնեսով զբաղվող Զորաշեն» ընկերությունը որոշել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ՝ մասնակցելով դիալեզի սարքավորումների համար հայտարարված մրցույթներին։ Մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դիալեզի բուժսպասարկման մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություններ մատուցող «Ֆրիզանյուզ», այլ «Զորաշեն» ընկերությունը, որը, ինչպես նշեցինք, նախկինում զբաղվել է կահույքի բիզնեսով:

Ըստ տեղեկության՝ այդ ընկերության հաղթելու գործում իր շահագրգռվածությունն է ունեցել կառավարությանն «առընթեր» ծառայություններից մեկը: Խոսքը,մասնավորապես, Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայության մասին է։ Մեր այս լուրից մոտ երկու շաբաթ անց՝ երեկ, տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակցի, այդ թվում՝ Ադյան եղբայրներին։

Այսինքն՝ իրավապահներն իրենց գործողություններով հաստատեցին մեր գրած լուրի իսկությունը, որը համառորեն փորձում էին հերքել ՊՎԾ-ից։ Մեր տեղեկություններով՝ այս ձերբակալությունները կապված են մատակարարման մրցույթներում թույլ տված մեքենայությունների հետ, որը վերաբերում է նաև վերոնշյալ «Զորաշենի» հաղթած մրցույթներին։

Մեզ ասացին, որ այս ձերբակալություններով ամեն ինչ չի ավարտվելու, չեղյալ են հայտարարելու «Զորաշենի» հաղթած բոլոր մցրույթները բուժհաստատություններում, քանզի դրանցում կոռուպցիոն ռիսկ են հայտնաբերել։

Ըստ տեղեկության՝ այս ամենի հետ առնչություն ունեն ձերբակալված «Ադյան» եղբայրները, որոնք շահագրգռված էին «Զորաշենի»՝ մրցույթին մասնակցելու և հաղթելու հարցում։