Քոչարյանի գործով 2-րդ դատախազն էլ պարգեւատրվեց

Քոչարյանի գործով 2-րդ դատախազն էլ պարգեւատրվեց

Այսօր  գլխավոր դատախազությունում նշվում էր դատախազության աշխատակցի օրն ու դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձը։ Կազմակերպված միջոցառման ընթացքում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներից որոշ դատախազներ խրախուսանքի արժանացան՝ պարգեւատրումների, շնորհակալագրերի, հուշամեդալների տեսքով։ Վարչապետը եւս հուշամեդալով պարգեւատրեց։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից եւ պարգեւատրումներ էին սպասվում, սակայն միջոցառման ընթացքում նա չհանձնեց։ Քիչ առաջ ֆեյսբուքում դատախազության լրատվական ծառայությունը տարածեց լուսանկարներ՝ Դավթյանի պարգեւատումներից։

Լուսանկարների կից մակագրվել է․ «ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու և Դատախազության աշխատողի օրվա առթիվ մի խումբ դատախազներ պարգևատրվել են`

« Իրավակարգի ամրապնդման համար մեդալով», «Համագործակցությանն համար մեդալով » և «Հայաստանի Հանրապետության դատախազության կրծքանշանով» »։

Լուսանկարներից երեւում է, որ Արթուր Դավթյանը պարգեւատրել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրողներից Պետրոս Պետրոսյանին։ Հիշեցնենք, որ այդ գործով դատախազներից Կարեն Բիշարյանին էլ պարգեւատրել է Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ 
Միջոցառումից հետո Բիշարյանը կապ չէր տեսել իր պարգեւատրման եւ Քոչարյանի գործով դատախազ լինելու մեջ։