«Ինչո՞ւ ժողովուրդը չընտրի որ»․ Վարդան Ղուկասյանը հակադարձում է Փաշինյանին 

«Ինչո՞ւ ժողովուրդը չընտրի որ»․ Վարդան Ղուկասյանը հակադարձում է Փաշինյանին 

 Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ցավոք, ընտրությունները հաճախ ապաքաղաքականացված են լինում: Եվ այս ամենից մեր հետևությունն այն է, որ ընտրությունները պետք է մաքսիմալ դառնան քաղաքական»։

Իսկ դրա համար, ըստ նրա՝ պետք է Երևանի ու Գյումրու օրինակով, մյուս փոքր քաղաքներում էլ անցկացվեն համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ ավագանու անդամների ցուցակով։ 

Hraparak.am -ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ քաղաքապետի ուղիղ ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական են։

«Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ավելի արդար է, որ ժողովուրդն իր ընտրությունն անի։ Սա ավելի դեմոկրատական կլինի, քան կուսակցական պատկանելությամբ ավագանին ընտրի։ Եթե ավագանին ընտրում է, էդ քաղաքապետը ավագանու պատանդն է դառնում, ինչ ասի ավագանին, քաղաքապետը պիտի անի։ Ոնց որ էսօր Գյումրիում է։ Իսկ երբ ժողովուրդն է ընտրում, էդ մարդը պարտական է ժողովրդին։ Հետո նմանատիպ բաներ միլիոնանոց քաղաքներին են անում։ Եվ հետո ինչի՞ ժողովուրդը չընտրի ո՞ր, ինչու ավագանին ընտրի»։
Որպես ամփոփում Վարդան Ղուկասյանն ասում է, որ 24-25 հոգու վրա ավելի հեշտ է ազդել, քան ժողովրդի։