Ալիևը կրկին Շուշիում է․ ի՞նչ է հայտնի

Ալիևը կրկին Շուշիում է․ ի՞նչ է հայտնի

Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցել է օկուպացված հայկական Շուշիի շրջանի Դաշալթի (հայկական անվանումը՝ Քարին տակ-խմբ․) գյուղ։ Այդ մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից, փոխանցում է ԱՊԱ-ն։

Ալիևը ծանոթացել է գյուղի վերականգնման աշխատանքներին, հիմք է դրել մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելիք նոր բնակելի համալիրի և զբոսաշրջային օբյեկտների համար։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը ծանոթացել է Շուշիի թիվ 9 քաղաքային հիվանդանոցի շինարարական աշխատանքներին։