Զախարյանը մեկնաբանել է ՌԴ քաղաքացիությունը ՀՀ քաղաքացիությամբ փոխարինելու մասին տեղեկությունը

Զախարյանը մեկնաբանել է ՌԴ քաղաքացիությունը ՀՀ քաղաքացիությամբ փոխարինելու մասին տեղեկությունը

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է ՌԴ քաղաքացիությունը Հայաստանի քաղաքացիությամբ փոխարինելու մասին տարածված տեղեկությունը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։

«Քաղաքացիության փոփոխության խոսակցություննե՞րը: Ոչինչ պետք չէ փոխել։ Ես ինքս եմ դա տեսել համացանցում։ Պարզապես ինչ-որ լցոնում է, ոչինչ չեմ արել: Հիմա նման մտքեր չկան»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «Спорт-Экспресс»-ը։Հիշեցնենք, որ ամռանը Լոնդոնի «Չելսին» 19-ամյա կիսապաշտպանի համար առաջարկեց 12,6 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն տրանսֆերը չկայացավ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական ֆուտբոլի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով։