Փաշինյան- Թորոսյան զույգից բացի մյուս մեղավորները ածանցյալ են

Փաշինյան- Թորոսյան զույգից բացի մյուս մեղավորները ածանցյալ են

Կորոնավիրուսը պրծավ, նրա շոուներից  չպրծանք։ Գարնանային թեժ կորոնավիրուսային շոու է սպասվում։ Հակակոռուպցիոն հանձնաժողովը կորոնավիրուսի ավարտից հետո «դաստով մեղավորներ է ձերբակալում» և  փնջի դաստաներից ամենահոտավետը, Փաշինյանից հետո՝ Արսեն Թորոսյանը զարմացած է։ Ասում է՝ «Տարօրինակ է, որ մինչև օրս ես ու առողջապահության գործող նախարարը չենք հարցաքննվել»։ Կարող էր չէ՞ ասել՝ տարօրինակ է, որ մինչև օրս ես ու Նիկոլ Փաշինյանը չենք հարցաքննվել։ Սովորաբար երբ մի պաշտոնյայի ձերբակալում կամ նրա շուրջ օղակները սեղմվում  են, նա իսկույն ոտուձեռ է ընկնում։ Հակակոռուպցիոն հանձնաժողովի համար  դավթարներով կետային մերսումներ չի անում , թե որը որից հետո է, որին որից հետո պիտի ձերբակալեն։ Երկրորդ Նիկոլ Փաշինյանն է մեր գլխին դառել։  Իր դիտարկումներով ուղղորդում է հակակոռուպցիոն մարմնին։

Ինչևէ, հանրությունը լավ տեղյակ է, որ այս երկրում թորոսյանները իրենց գլխու բան չեն անում։ Նիկոլի նման տղան ժողովրդից թաքուն կապիտուլյացիա ստորագրեց ու հիմա դրա համար այլ մեղավորներ է փնտրում, ո՞նց կարող էր չիմանալ, որ իր նշանակած պաշտոնյաների միջոցով նման առուծախ է կատարվել։ Փողի հոտը զգալու մեջ նրան գերազանցող չկա։ Հիմա Թորոսյանը Ավանեսյանին է «ժերտվա տալիս»։ Ոչ մեկը չի մոռացել, թե կորոնավիրուսի խայտառակ թեմաներից հետո Նիկոլ Փաշինյանը ոնց Թորոսյանին աննկատելի «կեղտի միջից հանեց» ու տարավ իր քթի տակ։ Հիմա ուզում եք համոզել, որ սա թատրոն չի՞․․․ Որ «բռնել, բաց թողնոցի չի՞», որ պաշտոնյաների անուններ իրար խառնելով, մի քանի հրահանգ կատարող բժիշկ կամ իրենց հրահանգ կատարողներին չեն բռնե՞լու։ Ուզում եք համոզել, որ գլխի՞ց են բռնելու, որ պոչի հետ խաղեր չեն տալու՞։  Ավելին կասեմ, գեներալներին վարկաբեկեցիք, հերոսներին վարկաբեկեցիք, քաղաքական բոլոր գործիչներին, վարկաբեկեցիք։ Անգամ եկեղեցին վարկաբեկեցիք։ Էլ բան չկա։ Հիմա էլ անցել եք բժիշկների վարկաբեկման գործընթացին։ Դա է ձեր քաղաքական շոուի նպատակը։ Հանրությանը տեղյակ է, որ Փաշինյան- Թորոսյան զույգից բացի մյուս մեղավորները ածանցյալ են։ Հակակոռուպցիոնը դրա շուրջ պիտի պտտվի, որ մարդիկ հավատան՝ իրական գործ է կատարվում։ Թե չէ զույգով հակակոռուպիոն են ստեղծում, որը իրենց է ենթարկվում և ընկնում, Հովհ, Թումանյանի ասած՝ էս ու էն բանի, սրա, նրա հետևից։