ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը՝ դիմել էր ՄԱԿ-ին՝ կոչ անելով օդային ճանապարհով հումանիտար բեռներ հասցնել Արցախ

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը՝ դիմել էր ՄԱԿ-ին՝ կոչ անելով օդային ճանապարհով հումանիտար բեռներ հասցնել Արցախ

Երեկ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը՝ ANCA դիմել էր ՄԱԿ-ին՝ կոչ անելով օդային ճանապարհով հումանիտար բեռներ հասցնել Արցախ։

Այսօր արդեն Արցախի ԱԺ պատգամավորները նամակով դիմել են միջազգային հանրությանը նույնանման կոչով, որտեղ մասնավորապես ասվում է․

«Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը» ։

Թվիթերում արդեն այս ուղղությամբ բավական տարածված արշավ կա, որին կարող եք միանալ նաև դուք՝ օգնելով տեղ հասցնել պահանջը։

Մենք էլ այս ուղղությամբ գործադրում ենք մեր ձեռքի տակ եղած բոլոր դիվանագիտական ջանքերը՝ բոլոր կողմերին Արցախից հնչող պահանջը տեղ հասցնելու համար։

------

An emergency United Nations airlift of humanitarian supplies to the 120,000+ Armenians in #Artsakh under blockade by Azerbaijan.

#artsakhblockade #artsakhairlift

Քրիստինե Վարդանյան