Եթե հնարավոր էր օգնել այս եղանակով, ինչո՞ւ նախքան այս չէին անում

Եթե հնարավոր էր օգնել այս եղանակով, ինչո՞ւ նախքան այս չէին անում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

- Պարոն Ստեփանյան, այսօր Հայաստանից 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ, շուտով կհասնի Կոռնիձոր: Նախատեսված է, որ Կոռնիձորից Արցախ այդ օգնությունը տեղափոխեն ռուս խաղաղապահները: Ինչպե՞ս եք պատկերացնում այս տեղափոխությունը: Եթե հնարավոր էր օգնել Արցախին այս ճանապարհով, ինչո՞ւ այս ընթացքում ոչինչ չէր արվում այդ ուղղությամբ:

- Անկեղծ ասած` չեմ հավատում, որ այդ օգնությունը տեղ է հասնելու: Հենց խնդիրն այն է, որ եթե հնարավոր էր օգնել այս եղանակով, ինչո՞ւ նախքան այս չէին անում դա: Եթե անգամ «Կարմիր խաչի» օգնությունը թույլ չեն տալիս Արցախ մտցնել, ինչպե՞ս են Հայաստանից ուղարկված օգնությունն Արցախ բերելու: Սա, իհարկե, իմ անձնական կարծիքն է: Տեսնենք, թե ինչ կլինի:

- Գուցե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության հետ այս հարցում ընդհանուր հայտարարի՞ են եկել:

- Նման պայմանավորվածություն, եթե լիներ, կարծում եմ` տեղյակ կլինեինք: Ես նման բան չեմ լսել: Եթե օգնել հնարավոր լիներ, ավելի վաղ կօգնեին: Ադրբեջանն արդեն իսկ այդ պրոցեսների մասին գնահատականներ է տվել տարբեր հարթակներում, դրանից կարելի է եզրակացնել, որ ոչ մի օգնություն Արցախ չի հասնելու: