Պուտինը սկսել է սիրաշահել ռուսական էլիտաներին

Պուտինը սկսել է սիրաշահել ռուսական էլիտաներին

The Financial Times պարբերականը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն կարգադրել է Danone եւ Carlsberg ձեռնարկությունները առգրավել եւ ազգայնացնել, քանի որ Կրեմլին մոտ կանգնած գործարարները հետաքրքրված են այդ ակտիվներով։ Համաձայն հրապարակման, դրանում կարեւոր դերակատարություն է ունեցել ՌԴ Գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւը, քանի որ ցանկանում է այնտեղ իր մարդկանց նշանակել տալ, որպեսզի վերահսկողություն ձեռք բերի այդ բիզնեսների նկատմամբ։

Հայտնի է, որ օրինակ Danone-ով հետաքրքրված է մոտ քառասուն գործարար։ Հետաքրքրված է նաեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։ Արեւմտյան պարենային ընկերությունների ռուսական ձեռնարկությունները տալիս են կայուն եկամուտ եւ ունեն լավ վաճառքի ցուցանիշներ։ Կան ձեռնարկություններ, որոնք այնքան լավ են ղեկավարվում, որ գնորդն, ըստ էության, ոչ մի անելիք չունի։ Սակայն այստեղ կարեւոր է այն, որ Պուտինը որոշել է նման քայլի գնալ ռուսական վերնախավերին կերակրելու համար՝ նախ, որպեսզի վագներականների ապստամբությունից հետո իր կողքին շարունակեն մնալ եւ ապա, որպես փոխհատուցում, եթե Արեւմուտքը որոշի նրանց ակտիվները, որոնք հասանելի են Արեւմուտքին, առգրավել եւ հատկացնել Ուկրաինային։