Էկոնոմիկայի նախարարությունում պարգեւատրվել են սեպտեմբեր ամսվա համար

Էկոնոմիկայի նախարարությունում պարգեւատրվել են սեպտեմբեր ամսվա համար

Պատերազմից բացի այս օրերին սոցիալական ցանցերում նաեւ ակտիվ քննարկվում է պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ նախարարների եւ փոխնախարարների պարգեւատրման հարցը։ Օրինակ, վերջին մեր հրապարակումը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին էր, որը սեպտեմբեր ամսվա համար պարգեւատրվել է 896 հազար 800 դրամով։ 

Էկոնոմիկայի նախարարությունում ես սեպտեմբեր ամսվա պարգեւավճարը ստացել են։

Նախարարության մամուլի խոսնակը մեզ փոխանցեց․ «էկոնոմիկայի նախարարությունում պարգևավճարները բաշխվել են ըստ կառավարության նախօրեին տարածված պարզաբանման. պետական կառավարման համակարգի մարմիններում սեպտեմբեր ամսվա պարգևատրումը աշխատողներին տրվել է մինչ ռազմական դրության հայտարարման սկիզբը: Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա պարգևատրումներին, ապա հայտնում ենք, որ պետական կառավարման տրվել է համապատասխան հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով»: 

Հարցին էլ, թե սեպտեմբեր ամսին փոխնախարարներն ինչքա՞ն պարգեւատրում են ստացել, գրավոր հարցում պահանջեցին։

Նշենք, որ այսօր 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ասել էր․ «2021 թվականի պետական բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված է 18 միլիարդ  825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 եւ ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը»։