Թրամփի որդին հոր բանտային լուսանկարով ապրանքներ է վաճառում

Թրամփի որդին հոր բանտային լուսանկարով ապրանքներ է վաճառում

Դոնալդ Թրամփի բանտային լուսանկարը մեծ բում է առաջացրել համացանցում։ Պարզվում է, որ ԱՄՆ նախկին նախագահի որդին սկսել է վաճառել հոր բանտային լուսանկարով ապրանքներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հիշեցնենք, որ Թրամփը լուսանկարվել էր ձերբակալության ժամանակ, որը տարածել է Ֆուլթոնի շրջանի շերիֆի գրասենյակը։ 

«Հստակ լինելու համար նշեմ, որ իմ առցանց խանութում այս ապրանքի վաճառքից ստացված ողջ շահույթը կուղղվի բռնակալության և խելագարության դեմ պայքարի օրինական պաշտպանության հիմնադրամին:
Ի տարբերություն շատերի, ես չեմ փորձի եկամուտ ունենալ այս ամենից, բայց ես ամեն ինչ կանեմ ուժերիս ներածին չափով՝ օգնելու համար վերանշյալ պայքարին»,- գրել է Դոնալդ Թրամփ-կրտսերը X սոցիալական ցանցում (նախկին Twitter):