Իշխանությունը որոշել է, որ գեներալը պետք է հիմիկվանից պատիժ կրի

Իշխանությունը որոշել է, որ գեներալը պետք է հիմիկվանից պատիժ կրի

Կալանքը որպես խափանման միջոց այս իշխանության պատժիչ գործիքակազմի ամենասիրելի ու նախընտրելի մեթոդներից է:

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն, օրինակ` 1.5 տարի է բանտում է: Նախաքննությունն ավարտված է, դատական պրոցես է ընթանում, բայց իշխանությունը որոշել է, որ գեներալը պետք է հիմիկվանից պատիժ կրի:

Ինչո՞ւ պատիժ կրի, որովհետև ի սկզբանե մեղավոր է նշանակված, քաղաքական հանձնարարությունը կա և մնացել է միայն ֆորմալ մասն ապահովել:

Այսօր առիթ ունեցա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում վերջինիս հետ տեսակցել: 

Բազմաթիվ պատերազմական վիրավորումներ ունեցող Արզումանյանն այսօր ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն որպես լրացուցիչ պատժիչ գործիք, դրա հնարավորությունը չի ստանում:

44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք բացահայտվեն և հանրությունը պետք է հստակ իմանա, թե ով ինչ է արել կամ չի արել ու տեղի ունեցած ողբերգությունում ինչ պատասխանատվություն ունի:

Բայց, բնականաբար, դա չի կարող տեղի ունենալ այն իշխանության օրոք, ով ոչ միայն պատասխանատվություն և մեղսակցություն ունի, այլ ի սկզբանե ուղղորդում է դատաիրավական համակարգը ու սեփական պատկերացմամբ սցենար և ներկայացում բեմադրում:

Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր