Արթուր Ալեքսանյանը՝ եվրոպայի վեցակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ եվրոպայի վեցակի չեմպիոն

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում ներգրավվեցին  5 հայ ըմբիշներ:

Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Րոպեներ առաջ Արթուր Ալեոսանյանը  5: 1 հաշվով հաղթելով բուլղարացի մրցակցին՝ հերթական անգամ նվաճեց եվրոպայի  չեմպիոնի տիտղոսը: