Ռուսների մասնակցությամբ ատոմային էլեկտրակայանի ծրագիրը դադարեցրել են 

Ռուսների մասնակցությամբ ատոմային էլեկտրակայանի ծրագիրը դադարեցրել են 

Ֆինլանդիան դադարեցրել է Ռուսաստանի մասնակցությամբ իրականացվող «Խանխիկիվի-1» ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Kauppalehti պարբերականը։ Այս քայլը, ըստ պարբերականի կազդի Ֆինլանդիայի՝ ածխաջրածնային չեզոք երկիր դառնալու պլանների հետ։

Ատոմային էլեկտրակայանը պետք է ավելացներ էլեկտրականության սպառումը եւ նվազեցներ արտանետումները։ Հելսինկին մտադիր էր իր էլեկտրականության 40 տոկոսն արտադրել ԱԷԿ-ների միջոցով եւ եթե դա հնարավոր լիներ իրականացնել, ապա 2035 թվականին այն կդառնար ածխաջրածնային չեզոք երկիր։