Եւս 80 ռուսական ընկերության հանդեպ սանկցիաներ են կիրառվել 

Եւս 80 ռուսական ընկերության հանդեպ սանկցիաներ են կիրառվել 

Ճապոնիան եւս 80 ռուսական ընկերությունների հանդեպ կիրառել է սանկցիաներ։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը։ Դա Միասսկի ավտոգործարանն է, «Վիմպել» նավաշինական գործարանը, Ամուրյան նավաշինական գործարանը, «Բայկալ Էլեկտրոնիքս» էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը, եւ այլ խոշոր ձեռնարկություններ։

Հիշեցնենք, որ Ճապոնիան արդեն սանկցիաներ սահմանել էր Ռուսաստանի դեմ, այն տարածելով նաեւ Ռուսաստանի նախագահի, ԱԽ նախագահի տեղակալի, ԱԳ նախարարի եւ այլ առանցքային պաշտոնյաների վրա։