Կալավանցիների նվերը դպրոցին

Կալավանցիների նվերը դպրոցին

ՀՀ վարչապետի խորհրդական, կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ գյուղի դպրոցում այսօրվանից անգլերեն է դասավանդվելու:

«Կալավանցիների նվերը դպրոցին։
Կալավանի միջնակարգ դպրոցում տասնամյակներ շարունակ ոչ մի կերպ չէր լուծվում անգլերենի ուսուցիչ ունենալու խնդիրը:

Այս տարի սեպտեմբերի 1-ից կդասավանդվի անգլերեն՝ Թայմ Լենդ Հիմնադրամի և Դասավանդիր Հայաստանի հետ համագործակցության արդյունքում։ Կալավանցիները կհոգան ծախսերի մի մասը՝ 1,540,000 ՀՀ դրամ, որը հնարավոր դարձավ զբոսաշրջությունից ստացված եկամուտների, Քարապուր նախաձեռնության և անհատների նվիրատվության շնորհիվ։
Սա է համայնքային զարգացումը և վե՛րջ»: