Թուրքի տարածը հետ բեր, թուրքի տարա՜ծը․․․

Թուրքի տարածը հետ բեր, թուրքի տարա՜ծը․․․

Եկել, չես եկել, 4․5 տարի «օլիգարխ ես որսում» ։ Քանի՞սը որսացիր, ի՞նչ արիր որսածդ, ոչ մեկը չիմացավ։ Լավ, մարդկանց ինչքա՞ն կարելի է էշի տեղ դնել։ Թուրքը չոքել է կոկորդներիս, էլի խաղդ չես թողնում։ Հիմա էլ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված շուրջ 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույք ես բռնագանձում։ Մի քանի օր առաջ էլ Սուրեն Խաչատրյանից ու էլի մի խուրձ «օլիգարխներից էիր բռնագանձում»։ Գոնե մեկի պատասխանն իմանանք՝ ինչ եղավ, նոր մյուսը մեյդան հանի։ Պատերազմի, արհավիրքի ժամանակ պետության ղեկավարը քրեական գործերով դատվածներին էլ է ազատում, որ ծառայեցնի իր երկրին, որ երկրի բոլոր ուժերը մոբիլիզացնի համընդհանուր թշնամու դեմ։

Համընդհանուր թշնամուն թողել, ընկել ես «որսով»։ Ու՞ր է որսդ, ինչի՞ վրա ես ծառայեցնում, երբ դիրքերդ անչափար բոստանի պես բաց են ու թշնամին առանց դիմադրության եկել նստել է վերին արտում։ Ժողովուրդը արդեն հոգնել է՝ իբր գործ անելու իմիտացիաներից, սուտ ու մուտ խաղերից ու մի բան է ուզում։ Թուրքի տարածը հետ բեր, թուրքի տարա՜ծը․․․ Մեր Շուշին ու Հադրութը, մեր Արցախը հետ բեր։ Հայաստանի մեր դիրքերն ու տարածքները հետ բեր։