Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվում

Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվում

Տեղեկացրել ենք, որ երեկ ՌԴ-ում ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը՝ կաշառակերության մեղադրանքով․ նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ՝ Իվանովի առնչությամբ նախաքննական մարմինների միջնորդությունը բավարարվել է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունիսի 23-ը։ 

Ըստ քննիչների՝ Իվանովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ-ի համապատասխան հոդվածներով, որոնք վերաբերում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։

Թիմուր Իվանովը ՌԴ նախագահի հրամանագրով պաշտպանության փոխնախարար է նշանակվել 2016 թվականի մայիսին։ Մինչ այդ՝ 2013-2016 թվականներին, նա ՊՆ դուստր ձեռնարկության «Օբորոնստրոյ»-ի գլխավոր տնօրենն էր։

Ընկերությունը մասնագիտացած է զինվորականների համար բնակարանների, ինչպես նաև սոցիալապես նշանակալի և ռազմավարական նշանակության ռազմական օբյեկտների կառուցման մեջ: