Պորտուգալիայի դեսպանությունը կազմակերպել է Ֆոնսեկայի տարհանումը Կիևից

Պորտուգալիայի դեսպանությունը կազմակերպել է Ֆոնսեկայի տարհանումը Կիևից

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարողացել է հեռանալ Ուկրաինայից։


Մասնագետն ընտանիքի հետ Կիևում էր։  Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, Պորտուգալիայի դեսպանությունը ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, միկրոավտոբուսով կազմակերպել է նրա և մարզչի ընտանիքի տարհանումը երկրի մայրաքաղաքից։

Ավտոմեքենայով Ֆոնսեկային տեղափոխել են Ռումինիա, որտեղից նա արդեն մեկնել է Լիսաբոն։