Սուրեն Պապիկյանը կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում. ինչու է հեռանում Մհեր Գրիգորյանը | «Հրապարակ» 23.02.2020

Սուրեն Պապիկյանը կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում. ինչու է հեռանում Մհեր Գրիգորյանը  | «Հրապարակ» 23.02.2020

Դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը հաջորդ տարի՝ 2020-ին, ավարտվում է, եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երազում է այդ պաշտոնին գնալու մասին։ Նաեւ դրանով է բացատրվում նրա «լուռ» պաշտոնավարումը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ գործը մոտ է գլուխ գալուն։

Մոտ մեկ ամսից լրանում է Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, եւ, ըստ ամենայնի, այդ պաշտոնում կնշանակվի Մհեր Գրիգորյանը։ Իսկ նրան փոխվարչապետի պաշտոնում կփոխարինի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մանավանդ՝ եթե «այո»-ի քարոզարշավը հաջող ընթանա, նրա նշանակմանը ոչինչ չի խանգարի։

Շաբաթվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.