Շաբաթվա Եղանակը Երևանում

Շաբաթվա Եղանակը Երևանում

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարավարական հերթական նիստը, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Համաձայն հիդրոմետ ծառայության տվյալների՝ Երևան քաղաքում մայիսի 8-ի ցերեկը, մայիսի 9-ին ու 13-ին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ։ Մայիսի 10-12-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ։ Շաբաթվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մայիսի 11-ի ցերեկը՝ 24-26 աստիճան տաքությամբ, իսկ նվազագույն ջերմաստիճանը կգրանցվի մայիսի 9-ի գիշերը՝ 9-11 աստիճան»,- նիստի մեկնարկում զեկուցվեց Ավինյանին։