Բացառիկ նվիրատվություն՝ Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից

Բացառիկ նվիրատվություն՝ Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից

Ապրիլի 20-ին՝ ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից կստանա արժեքավոր նվիրատվություններ։

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին կհանձնեն Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ