Նախագահը պաշտոնապես հրաժարական տվեց

Նախագահը պաշտոնապես հրաժարական տվեց

Շրի-Լանկայի պառլամենտի նախագահը հայտարարեց, որ այդ երկրի նախագահը պաշտոնապես հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է News First-ը։ Պառլամենտի նախագահը մանրամասնել է, որ ստացել է նախագահի հրաժարականի նամակը, ինչպես պահանջում է երկրի Սահմանադրությունը։ Մինչեւ նոր նախագահի ընտրությունը, նախագահի լիազորությունները կկատարի վարչապետը։

Պառլամենտի նախագահը նաեւ ասել է, որ հույս ունի, որ նոր նախագահի ընտրությունը կիրականացվի հնարավորինս արագ եւ կոչ է արել հանրությանը, թույլ տալ, որ պատգամավորները գործեն անկախ, խաղաղ ու հանգիստ մթնոլորտում։