Խաղալու ենք Թուրքիայի դեմ, երեք օր անց Երևանում ընդունենք խորվաթներին․ ի՞նչ իրավիճակ է D խմբում

Խաղալու ենք Թուրքիայի դեմ, երեք օր անց Երևանում ընդունենք խորվաթներին․ ի՞նչ իրավիճակ է D խմբում

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության  ընտրական մրցաշարի չորրորդ տուրի շրջանակում  երկուշաբթի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընդունելու էր Լատվիայի ընտրանուն։ Ուելսի դեմ արտագնա խաղում տոնած փառահեղ հաղթանակից հետո հավաքականի ֆուտբոլիստիներին հաջողվեց հաղթանակ գրանցել նաև տնային խաղում, Լատվիայի նկատմամբ 2-1 հաշվով առավելության հասանք։ Հայաստանի ազգային հավաքականը, հիշեցնենք, ընդգկրված է D ընտրական խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան ու Լատվիան։ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլին, նշենք, մասնակցում են 53 հավաքական, որոնք բաժանվել են 10 ընտրական խմբերի։ Խմբերից 7-ում ներառված է 5-ական թիմ, 3-ում՝ 6-ական։ Խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած ընտրանիները (20 թիմ) «Եվրո-2024»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն։ Նրանց կմիանա Եվրոպայի գալիք առաջնության տանտեր երկիրը՝ Գերմանիան, որն ազատված է ընտրական փուլի հանդիպումներից։ Հայաստանի հավաքականը վաստակած 6 միավորով այս պահին գնտվում է D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն Թուրքիային, որը 9 միավոր ունի,  սակայն արդարության համար նշենք, որ Թուրքիան չորս խաղ է անցկացրել, մենք՝ երեք։ Խմբի հետնապահը Լատվիան է, որը երեք խաղում նույնքան պարտություն է կրել։

Ուելսը չորս խաղից հետո ընդամենը չորս միավոր ունի ու 4-րդ հորիզոնականում է։ Խմբի գլխավոր ֆավորիտ հանդիսացող Խորվաթիայի հավաքականը այս պահին երրորդն է, սակայն ընդամենը երկու խաղ է անցկացրել, դրսում հաղթել է Թուրքիային, տանը ոչ-ոքի խաղացել Ուելսի հետ։ Այս տուրում Խորվաթիայի ընտրանին չխաղաց, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ մասնակցում էր Ազգերի լիգայի եզրափակչին, ինչը գալիս է ապացուցելու, որ Խորվաթիան ոչ միայն մեր խմբի ուժեղագույնն է, այլև  Եվրոպայում ու աշխարհում լավագույններից է։ Խորվաթները հերթական անգամ հայտնվելով ուժեղագույն մրաշարի եզրափակչում նորից պատրություն կրեցին, այս անգամ Իսպանիայից։

Հիշեցնենք, որ Մոդրիչն ու տղաները դուրս էին եկել նաև վերջին աշխարհի առաջնության կիսաերզափակիչ, որտեղ պարտվեցին աշխարհի ապագա չեմպիոն Արգենտինային։ Աշխարհի 2018 թվականի առաջնությանն էլ խորվաթները նորից եզրափակչում էին, որում պատրվեցին Ֆրանսիային։ Չնայած բարդ խմբում հայտնվելուն, Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ չթաքցրեց, որ ցանկությունը շատ մեծ է Գերմանիայում հայտնվելու։

«Մենք անպայման փորձելու ենք, մեր բոլոր ուժերը կգործադրենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալ, բայց առայժմ չեմ ուզում այդ մասին խոսել, այլապես հետո բոլորը կասեն՝ չէ որ դուք ասել էիք այդ մասին։ Նորից ու նորից կասեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք։ Մենք իրոք շատ ենք ուզում հայտնվել Գերմանիայում»,- ասաց Պետրակովը, որը երկու անընդմեջ հաղթանակից հետո վաստակել է երկպագուների սերն ու հարգանքը։ Իրականում եզրափակիչ փուլում հայտվելու մասին խոսելը վաղ է։ Կապարոսի օրոք տարած երեք անընդմեջ հաղթանակներից հետո Հայաստանի ընտրանուն արդեն աշխարհի չեմպիոն էին կարգել, սակայն ժամանակը ցույց տվեց՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ ու գուցե այդ հաղթանակները ընդամենը պատահականություն էին։ Պետրակովի հավաքականի մասին խոսելիս պատահականությունները կարելի է բացառել, որովհետև լրիվ նոր թիմ ենք տեսնում, նոր գաղափարներով ու մոտեցումներով։ Ու հետո Ուելիսին պատահական, այն էլ մրցակցի հարկի տակ չեն հաղթում։ Հավաքական, որի ֆուտբոլիստների մեծամասնությունը խաղում է աշխարհի ուժեղագույն առաջնությունում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Մենք դեռ երկու հանդիպում ունենք անցկացնելու Խորվաթիայի հետ, դրսում պիտի խաղանք Թուրքիայի ու Լատվիայի հետ։ Հաջորդ խաղը անցկացնելու ենք սեպտեմբերի 8-ին՝ Թուրքիայում։ Երեք օր անց Երևանում կհյուրկալենք խորվաթներին։ Այս հանդիպումների արդյունքերի դեպքում անգամ Գերմանիայում հայտվնելու մասին հստակ ոչինչ ասել չենք կարող։