Մտածենք միասին

Մտածենք միասին

Ինչպե՞ս կվարվեր այն ղեկավարը, որն ստեղծված իրավիճակում դեռ շանս ունի մնալու իր աթոռին:

1. Կփորձեր լիցքաթափել իրավիճակը` գնալով զիջումների,

2. Կդիմեր ժողովրդին և կփորձեր բացատրել իր վարած քաղաքականության էությունը,

3. Ամեն ինչ կաներ, որպեսզի փողոցներում անկարգություններ չլինեին, կբացառեր ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը,

4. Միասնություն և համերաշխություն կքարոզեր:
5. Վերջապես հայտարարություն կաներ, որ ինչ էլ լինի, չի ուրանալու Հայոց ցեղասպանությունը, երբեք չի համաձայնելու այնպիսի սահմանազատման հետ, որի արդյունքում փակվելու է Հայաստանը Արցախին կապող միակ պորտալարը, թույլ չի տալու որ Հայաստանում լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող միջանցքներ, գործընկեր պետությունների ճնշմամբ հետ է բերելու մեր բոլոր գերիներին և ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախը չլինի Ադրբեջանի կազմում:

Այս հասարակ բաները կաներ այն ղեկավարը, որը չի ուզում հեռանալ` հանուն իր երկրի, իր ժողովրդի և իր հայրենիքի:

Իսկ հիմա տեսեք թե ինչ է անում Նիկոլը:

1. Շարունակում է պառակտել հասարակությունը,

2. Ոստիկանությանը թշնամացնում է ժողովրդի հետ,

3. Թքած ունի այն ամենի վրա, ինչ կատարվում է Հայաստանում և Հայաստանի շուրջ:

4. Շարունակում է լռելյայն համաձայնել թշնամի պետության ղեկավարի հակահայ հայտարարություններին,

5. Օգտվելով Արևմուտքի անսքող աջակցությունից` երկիրը տանում է վերջնական ու անդառնալի կապիտուլյացիայի,

6. Հայ ժողովրդին պարտադրում է թուրքանալ,

7. Աճուրդի է հանում Հայաստանի Հանրապետությունը` մեր ինքնության առհավատչյան հանդիսացող վերջին հողակտորը:

Ո՞ր ղեկավարն այսպիսի բան կաներ:

Իր ժողովրդի և հայրենիքի հետ այսպես կվարվեր այն ճիվաղը, որն այլևս որևէ շանս չունի ղեկավարելու այդ ժողովրդին ու պետությունը: Այսպես կվարվեր վրեժով լցված այն պաշտոնյան, որ գիտակցում է իր մոտալուտ վախճանը: Այսպես կվարվեր 5 պակաս հեռացող սրիկան: