Մինչեւ 15 տարեկան կուշտ չեմ կերել․ Նուրսուլթան Նազարբաեւ

Մինչեւ 15 տարեկան կուշտ չեմ կերել․ Նուրսուլթան Նազարբաեւ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իր երկրի երիտասարդությանը կոչ է արել պատրաստ լինել աշխատանքի հանդեպ եւ հիշեցրել է, թե ինչպես է սկսել իր աշխատանքային գործունեությունը։ Ինչպես հայտնում է Sputnik ռադիոկայանը, իր խոսքում Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ այսօրվա երիտասարդությունը կարող է ստանալ անվճար տեխնիկական-մասնագիտական կրթություն։

«Ղազախստանում բոլորի համար էլ գործ կա եւ գործազրկություն չպետք է լինի։ Հիմա մենք ամենուրեք ունենք թափուր հաստիքներ։ Խնդիրն այն է, որ մարդիկ մասնագիտություն չունեն։ Աստանայում օրինակ կա քարագործների եւ զոդողների պակաս։ Հիմա երիտասարդները բանակ են գնում, համալսարան են ընդունվում, սակայն կա մի հատված, որը ոչ մի տեղ էլ չի դիմում եւ հենց այդ հատվածն է, որ պետք է գնա մասնագիտական կրթական հաստատություններ ու անվճար մասնագիտություն ստանա»,- ասել է Նազարբաեւը։

Նա հիշեցրել է, որ ինքն էլ է այդպես սկսել եւ մետաղագործ է եղել, իսկ մինչեւ 15 տարեկան չի իմացել՝ ինչ է կուշտ ուտելը։