Դուք նշանակալի ներդրում եք ունեցել. Բակո Սահակյանը շնորհավորել է Քոչարյանին

Դուք նշանակալի ներդրում եք ունեցել. Բակո Սահակյանը շնորհավորել է Քոչարյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւս շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան առթիվ:

Ուղերձում ասվում է. 

««Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, հաղթանակների կերտման գործում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: