Ուիլ Սմիթը բարձրացել է աշխարհի ամենաբարձր շինությունը. լուսանկարներ

Ուիլ Սմիթը բարձրացել է աշխարհի ամենաբարձր շինությունը. լուսանկարներ

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթը մագլցել է աշխարհի ամենաբարձր շինությունը՝ հասնելով դրա գագաթին։ Այս մասին գրում է «Luxury Launches»-ը։

Խոսքը Դուբայի հանրահայտ Բուրջ Խալիֆայի մասին է, որի երկարությունը մոտ 830 մ է:

53-ամյա դերասանն այս քայլին է դիմել իր յութուբյան Best Shape of My Life շոուի շրջանակում, որտեղ ցույց է տալիս՝ինչպես է փորձում նիհարել և վերականգնել նախկին մարզավիճակը:

Աստղը բարձրացել է աշտարակի հարյուրից ավելի հարկեր: Հասնելով վերջին 160-րդ հարկ՝ նա իմացել է, որ կարող է նույնիսկ ավելի բարձր գնալ՝ մինչև շենքի ծայրը։