Փաստորեն՝ Պուտինն Ալիեւի մոտ նախագահ է աշխատում

Փաստորեն՝ Պուտինն Ալիեւի մոտ նախագահ է աշխատում

Այլ եզրահանգման հնարավոր չէ գալ, իմանալով, որ ձերբակալվել է հայտնի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Եթե իսկապես Մոսկվայում, Բաքվի պատվերով, են ձերբակալել քաղաքագիտության դոկտոր, МГИМО-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովին, ուրեմն Պուտինը Ալիեւի մոտ նախագահ է աշխատում։

Դոկտոր Ալեքսանդրովը «Հրապարակի» հետ հարցազրույցում հայտարարել է․ «Բաքվում իմ դեմ քրեական գործ է հարուցված, այդ գործի շրջանակում էլ ինձ ձերբակալել են։ Ոչ մի զարմանալի բան չկա։ Ալիևը եկավ Մոսկվա, հանդիպեց Պուտինին, գնաց, որից հետո անմիջապես եկան իմ հետևից, կոպիտ ձևով, լուսանկարեցին, կարծես, ես ինչ–որ հանցագործ էի»։

Զուտ «սպորտային» հետաքրքրասիրության համար` հայերն ի՞նչ մեղրով պատեն իրենց, որպեսզի թուրքերից ավելի համեղ դառնան իրենց դաշնակցի համար.․․

Եթե, իրապես, մինչ օրս հարգանք ներշնչող այդ անձնավորությունը (Վլադիմիր Պուտինը) Ալիևի կամակատարն է, ապա կեցցե Ուկրաինան, մահ՝ ռուսական օկուպանտներին․․․

Գագիկ Վարդանյան