Լաչինը փակվել է ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունքում․ ակցիայի մասնակիցները պատրաստվում են շրջափակել ռազմաբազան․ (լուսանկարներ)

Լաչինը փակվել է ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունքում․ ակցիայի մասնակիցները պատրաստվում են շրջափակել ռազմաբազան․ (լուսանկարներ)

Այս պահին Գյումրու 102-րդ ռազմաբազայի մոտ ակցիա է , ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ անհապաղ պետք է բացվի Լաչինի միջանցքը, որը փակ է ՌԴ-ի կամքով՝ ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունքում։

Չնայած ոստիկանական մեծ ուժ է կենտրոնացած, ակցիան ընթանում է։ Հավաքվել են շուրջ 200  քաղաքացի, ովքեր ոտքով շարժվում են ռազմաբազա՝ շրջափակելու այն։ 

Հիշեցնենք, որ Ազգային- Ժողովրդավարական Բևեռը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր նախաձեռնում էր «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք։ Նպատակն է, ըստ Ազգային- Ժողովրդավարական Բևեռի տարածած հայտարարության, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։ Բնակիչներին կոչ անելով միանալ 102-րդ ռազմաբազայի շրջափակմանը՝ Ազգային- Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները հորդորում են անտարբեր չլինել արցախաբնակ մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։ Նրանք մասնակիցներին միաժամանակ խնդրում են Գյումրի գալ պատրաստած՝ իրենց հետ տաք հագուստ, չոր սնունդ բերելով։