Արցախում իրավիճակը ժամ առ ժամ վատանում է

Արցախում իրավիճակը ժամ առ ժամ վատանում է

«Այն, ինչ արվում է Լեռնային Ղարաբաղին ու իր բնակչությանը ժամանակին օգնություն ցուցաբերելու համար։ Այնտեղ իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Մեր նպատակն է ինչ-որ կերպ մեղմել հումանիտար ճգնաժամը, որը աստիճանաբար վերածվում է աղետի։ Կարծում եմ՝  միջազգային հանրության աստիճանական իրազեկումը նոր շունչ կհաղորդի ընթացող գործընթացին։ Դրան ակտիվորեն նպաստում է ֆրանսիական կողմի մարդասիրական նախաձեռնությունը»։ Այս մասին քիչ առաջ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Ֆրանսիայից Արցախին ուղարկված հումանիտար օգնությունը, որն այս առավոտյան դուրս էր եկել Երեւանից, հիշեցնենք, արդեն հասել է Կոռնիձոր:

Վարդան Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ քիչ անց առանձին մամուլի ասուլիս է լինելու Փարիզից ժամանած պաշտոնյաների համար։