Կարեն Խաչանովը մրցաշարը մեկնարկեց հաղթանակով

Կարեն Խաչանովը մրցաշարը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 11-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Բարսելոնայի ATP-500 մրցաշարում: Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Ջարիի հետ և առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 6:4։ Մրցախաղը տևեց 1 ժամ 35 րոպե։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի բրիտանացի Դենիել Էվանսի և իտալացի Մատեո Առնալդիի դիմակայության հաղթողը։

Բարսելոնայի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։