Այս ծերուկի պատվիրանները` արհեստավարժ կառավարության ձևավորման իմպերատիվի վերաբերյալ, այդպես էլ մնացին օդում

Այս ծերուկի պատվիրանները` արհեստավարժ կառավարության ձևավորման իմպերատիվի վերաբերյալ, այդպես էլ մնացին օդում

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս ծերուկի պատվիրանները` արհեստավարժ կառավարության ձևավորման իմպերատիվի վերաբերյալ, այդպես էլ մնացին օդում. Քոչարյանը ստիպված էր ունենալ Ա. Մարգարյանին որպես վարչապետ` ներքաղաքական կայունությունն ապահովելու համար, Տ. Սարգսյանի և Կ. Կարապետյանի կառավարությունները ստիպողաբար կուսակցականացվեցին, իսկ Ն. Փաշինյանը, բացի կուսակցական կառավարումից, այլ մոդել չի էլ պատկերացնում։ Իսկ ծերուկը ստիպել էր անգամ կառավարության դաշնակցական անդամներին սառեցնել իրենց անդամակցությունը կուսակցությանը։ 
Դեռևս 23 տարի առաջ»: Դարբինյանը գրառմանը կից` տեսանյութ է տեղադրել: