Այդ ամառանոցները պիտի տրվեն զինվորին՝ որպես վերականգնողական կենտրոն․ Գեղամ Նազարյան

Այդ ամառանոցները պիտի տրվեն զինվորին՝ որպես վերականգնողական կենտրոն․ Գեղամ Նազարյան

«Պաշտոնական տեղեկություններով, 4000-ից ավելի զոհ կա, այսինքն՝ 4000 ընտանիք ունի խնդիրներ ու առաջինը` ունի հոգեբանական խնդիրներ, ֆինանսականից բացի»,- քիչ առաջ Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Առաջինը դուք պիտի նախաձեռնեիք, որ ձեր ընկերներին խորհուրդ տայիք այդ ամառանոցներից դուրս գալ, գնալ բնակվել այլ տեղ։ Որովհետև դուք խնդիր պետք է չունենաք, որովհետև ստացել եք 54 տոկոս ձայն ու, բնականաբար, անվտանգության խնդրի մասին այլևս չպետք է մտածեք։ Եթե նույնիսկ մտածում եք անվտանգության խնդրի մասին, միևնույն է, այդ ամառանոցները պիտի տրվեն զինվորին` որպես վերականգնողական կենտրոն, պիտի տրվի ծնողին՝ որպես զոհված հերոսների ընտանիքներին։ Հենց այդտեղ վիրավորն ու հաշմանդամություն ստացածը պիտի ստանա մասնագիտություն ու բուժում, որ հետո արդեն կարողանա այս կյանքում իր տեղը գտնել»,- ասաց Նազարյանը։

«Այսօր այն մարդը, ով պետք է զբաղվի աշխատանքի հարցերով, չի կարող կատարել իր աշխատանքը։ Ես կարծում եմ, որ թեկնածուն պետք է փոխվի։ Ես ՔՊ խմբակցությանը խորհուրդ եմ տալիս, որ թեկնածուն փոխվի։ Այս մտածողության մարդը հաստատ չի կարող այս ոլորտում որևէ խնդիր լուծել»,-հավելեց Նազարյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել ՔՊ խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։