Թուրքմենիստանը ՌԴ-ից տարհանում է քաղաքացիներին․ ի՞նչ է կատարվում Ռուսաստանի, այդ թվում՝ Մոսկվայի տարածքում

Թուրքմենիստանը ՌԴ-ից տարհանում է քաղաքացիներին․ ի՞նչ է կատարվում Ռուսաստանի, այդ թվում՝ Մոսկվայի տարածքում

 Ուկրաինայի զինված ուժերի ուժեղացված գնդակոծության կապակցությամբ Թուրքմենստանի իշխանությունները շտապ տարհանում են իրենց քաղաքացիներին՝ ուսանողներին և աշխատանքային միգրանտներին, հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկոն»-ը։

Հուլիսի 29-ի վաղ առավոտյան Ազգային անվտանգության նախարարության 10 սպաներից բաղկացած խումբը և ՆԳՆ 15 աշխատակիցները ծովով ժամանել են Աստրախան՝ գնդակոծության ենթարկված ռուսական բնակավայրերում ապրող իրենց քաղաքացիներին ժամանակավորապես վերադառնալ հայրենիք կամ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: Հայրենիք վերադառնալ ցանկացողներին ավտոմեքենայով կտեղափոխեն Աստրախան։

Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է պատրաստել երկու նավ, որոնցով Թուրքմենստանի քաղաքացիները կտեղափոխվեն Աստրախանից Թուրքմենբաշի։ Թուրքմենբաշիից նրանք ինքնաթիռով կամ գնացքով անվճար կհասցվեն իրենց մշտական ​​բնակության վայր։ Երեկ հայտնի դարձավ, որ «Թուրքմենստան» ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Աշխաբադից Մոսկվա և հակառակ ուղղությամբ թռչող ինքնաթիռներն այժմ կթչեն դեպի Կազան՝ «Մոսկվայի օդային գոտում տիրող իրավիճակի պատճառով»։