Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում երախտագիտություն է հայտնել այն քայլերի համար, որոնք Ռուսաստանի նախագահը ձեռնարկել է, պահպանելու համար Ղարաբաղում հայ ժողովրդի ժառանգությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձր է գնահատել Ռուսաստանի իշխանությունների եւ անձամբ նախագահ Պուտինի ջանքերը՝ կրակի դադարեցման, ռեգիոնում խաղաղության եւ կայունության վերականգնման համար։ Կաթողիկոսը մասնավորապես ընդգծել է, որ շնորհիվ  ռուսական խաղաղապահների տեղակայման, Դավիվանքը դարձել է անվտանգ։ «Մեր ժողովուրդը մշտապես հիշելու է Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը արցախյան հողում արյունահեղության դադարեցմանն ի խնդիր եւ աղոթելու է հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,- ասված է ուղերձում։